ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ՌԴ-ն զինում Ադրբեջանին. փող է պե՞տք, թե՞ դրդում է պատերազմի. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Բաքվի նավահանգստում բեռնաթափում էին Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմա­կան տեխնիկան:

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լու­սանկարներում երևացել են хризантема-C հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9p 157-4 մեքենաներ և հրթիռներ: «Ինչո՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստա­նի հակառակորդն է»,- հարց է բարձրացնում է contact.az-ը: «хризантема-C համակարգերի առաջին խմբաքանակն Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է դեռ 2015-ին: Ապրիլյան իրադարձությունների օրերին հենց այդ համակարգերից և Իսրայելում արտադրված Spayk հակատանկային կառավարվող հրթիռներից Հայաստանն ուժեղ հարված ստացավ»,- ասում է ադր­բեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Զաֆարովը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ում ռազմական փորձագետնե­րը վերլուծում են, որ այս գնումնե­րով Ադրբեջանը որոշել է նոր պատերազմ սկսել, սակայն դա այդ­պես չէ, որովհետև Ադրբեջանը միշտ է ռազմական տեխնիկա գնում Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Ուկ­րաինայից և դա չի նշանակում, թե ուր որ է պատերազմ կսկսվի: «Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ամեն պահի, քանի որ Ադրբեջանի հողերն օկուպացված են և բանակցային կար­գավորումն անարդյունք է: Եվ ՌԴ-ից Ադրբեջան մատակարարվող ռազմական տեխնիկայի այս խմ­բաքանակը վերջինը չէ: Մինչև տարեվերջ ՌԴ-ն պետք է Ադրբեջանին այլ ռազմական տեխնիկա և զինամթերք ևս մատակարարի, ինչի համար Ադրբեջանն արդեն վճարել է»,- ասում է Զաֆարովը: «Ռուսաստանը պարզապես զենք է վաճառում, դա Մոսկվայի բիզնեսն է: Ռուսաստանին փող է պետք: Եվ զենքի վաճառքի ստրա­տեգիական կողմն էլ այն է, որ գնորդը կախվածության մեջ է ընկ­նում վաճառողից, քանի որ պա­հեստամասերի կարիք ունի: Եվ հենց այդ պատճառով է Ռուսաս­տանը զենք վաճառում բոլորին»,- ասում է քաղաքագետ Հիքմեթ Հաջազադեն­»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular