ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեֆիրով ու ճակնդեղով եռօրյա դիետա, որը կօգնի ազատվել 4-7 կիլոգրամ ավելորդ քաշից և մաքրել օրգանիզմը

ՖՈՏՈ

Կեֆիրն ու ճակնդեղն ամենամատչելի մթերքներից են, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից: Այս մթերքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ ճարպաշերտերից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից ու շլակներից: Սա հիանալի միջոց է ընդամենը 3 օրում օրգանիզմը մաքրելու և 4-7 կգ ավելորդ քաշից ազատվելու համար:

 

Այս մեթոդը հատկապես արդյունավետ կլինի որևէ այլ դիետայի և ֆիզիկական վարժությունների հետ համատեղելու դեպքում:

 

Այս դիետան բավականին խիստ է: Այն տևում է 3 օր, որոնց ընթացքում օրական կարելի է օգտագործել միայն 1.5 կգ խաշած ճակնդեղ, 1.5 լիտր անյուղ կեֆիր և 1.5-2 լիտր ջուր: Դիետայի ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելն անհրաժեշտություն է, քանի որ հակառակ դեպքում օրգանիզմը կջրազրկվի:

 

Նշված մթերքը հարկավոր է բաժանել 5-6 մասի և սնվել քիչ-քիչ, սակայն հաճախ: Ցանկության դեպքում կարելի է ճակնդեղը կոտորակիչով մանրացնել և խառնել կեֆիրին:

 

Չորրորդ օրը, նշված մթերքից բացի, կարելի է օգտագործել նաև 400 գրամ խաշած միս կամ ձուկ և ցիտրուսային մրգեր:

 

Նման «շոկային» դիետան, սակայն, ոչ բոլորին է հարմար: Հարկ է հիշել, որ առողջական որոշ խնդիրների դեպքում հարկավոր է հրաժարվել նման սննդակարգից: Կեֆիրով ու ճակնդեղով դիետան կտրականապես հակացուցված է լյարդի, ստամոքսի և երիկամների աշխատանքի խանգարումների դեպքում:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular