Օրվա աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ
Այսօր Խոյերին կարևոր է ճիշտ տնօրինել ժամանակն ու ուժերը: Ակտիվ գործողությունները լավագույն արդյունքը խոստանում են առավոտյան: Այդ ժամանակ կարելի է հաջողությամբ ավարտվել սկսած գործը: Ցերեկը ցանկալի է թուլացնել տեմպը, խուսափել վազվզոցից և նոր նախաձեռնություններից: Որպեսզի իրավիճակը ներդաշնակ զարգանա, օգտակար կլինի նախապես որոշել ձեր պարտականությունների բնույթը և լիազորությունների սահմանները:
Ցուլ
Ցուլերն այսօր ձգտում են գեղեցիկին, սիրո, հարմարավետության և ուշադրության կարիք են զգում: Հնարավոր է ծուլություն, բացառված չէ քաղցրի պահանջը: Օրը նպաստում է գեղագիտական ճաշակի զարգացմանը, հաճելի պահեր է խոստանում բնության և արվեստի աշխարհի հետ շփվելիս: Լավ ժամանակ է գնումների, ինչպես նաև կոսմետիկ գործընթացների համար: Արժե հիշել չափի զգացման մասին, այլապես հանգամանքները հարկադրաբար կհիշեցնեն:
Երկվորյակ
Օրը լավ անցկացնելու համար Երկվորյակներին խորհուրդ է տրվում ճիշտ հավասարակշռություն գտնել և հետևել դրան: Հանգամանքները հակում են տանը հարմարավետության հաստատմանը, կարող է ուժգնանալ քաղցրեղենի ձգտումը: Ընտանիքում կամ այլ միջավայրում բնական կլինի առանց վեճերի գոյակցելու փոխադարձ հետաքրքրությունը: Միևնույն ժամանակ, այսօր անհրաժեշտ է պահպանել սահմանները, հիշել հիերարխիայի և էթիկայի մասին:
Խեցգետին
Խեցգետիններին հաջող օր է սպասվում: Առանձին տհաճ պահերը բացառելու համար ցանկալի է պահպանել առողջության կամ մասնագիտական ռեժիմի սահմանափակումները: Նախաձեռնություն դրսևորել ավելի լավ է առավոտյան, քանի դեռ ոգևորություն կա: Օրվա երկրորդ կեսին արժե օգտվել հանգիստ զբաղմունքների, հարմարավետ հանգստի, խաղաղ ստեղծագործության հետ կապված հնարավորություններից: Կարելի է ժամանակ հատկացնել սիրուն, արվեստին:
Առյուծ
Առյուծներին օրը կօգնի լավ բան տեսնել այնտեղ, որտեղ նախկինում միայն գրգռվածության առիթ էին տեսնում: Անսպասելի հաճելի կարող է լինել տանը կամ միայնության մեջ գտնվելը: Եթե տանը կամ այլ մերձավոր շրջապատում լարվածություն է տիրել, կարելի է հույս ունենալ հոգեբանական մթնոլորտի ներդաշնակեցման, հարմարավետության աճի, հետաքրքրությունների հավասարակշռեցման: Արժե զուսպ լինել գնումներում:
Կույս
Կույսերին օրը հավասարակշռության և չափավորության կոչ է անում: Չարժե հրաժարվել հասանելի հաճույքներից, սակայն անհրաժեշտ է սահմանազատել ազատ ընտրության և այն ոլորտները, որտեղ ստիպված եք պահպանել հարկադրված շրջանակները, հաշվի նստել օբյեկտիվ գործոնների հետ: Սթափ գնահատելով ձեր հնարավորությունները՝ կվայելեք հաջողությունը և ներդաշնակությունը՝ միաժամանակ խուսափելով խնդիրներից:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում համակերպվել իրավիճակի հետ և դրական եզրեր գտնել դրանում: Արտաքին նախաձեռնությունների համար կարող են չբավականացնել պայմանները կամ էներգիան, սակայն այսօր կարելի է ուրախություն գտնել նաև այլ բաներում: Բարոյական խնդիրները կփոխհատուցեն մանր հարմարությունները, նյութական հաջողությունները: Հարմար պահ է ժամանակավոր մեկուսացման համար:
Կարիճ
Այսօր Կարիճները հակված են թերահավատության, ինչը ստեղծված հանգամանքներում ավելի շուտ լավ է, քան վատ: Իրավիճակը պահանջում է կշռադատել դրական և բացասական կողմերը, հաշվի առնել տվյալ պահի կամ մոտակա ամիսների սահմանափակումները: Ապագայի ծրագրերում կարող են և՛ հաջող, և՛ կասկածելի կողմեր գտնվել: Բացառված չէ ֆինանսավորման կամ ուշադրության պակասը:
Աղեղնավոր
Աղեղնավորների տրամադրությունն այսօր շատ բանով կախված է ինքնազգացողությունից, կարգավիճակից, մասնագիտական կամ բժշկական ռեժիմից, ինչպես նաև նպատակին հասնելու համար ընտրված միջոցներից: Օրը պահանջում է կարգապահություն, հիշեցնում է պարտքի, հիերարխիայի մասին: Զսպվածության, շջահայացության և չափավորության հակված Աղեղնավորները կքաղեն իրենց խելամտության պտուղները:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին այսօր շատ բան է հասանելի, սակայն խելամիտ սահմաններում: Չարժե հրաշքի հույս ունենալ և երազել արգելքների անհապաղ վերացման մասին: Արտաքին խոչընդոտների բացակայության դեպքում ձեր համարձակ ցանկությունների ազատ իրագործմանը կարող է խանգարել արտաքին գործոնը, մասնավոր կյանքի տարրը: Ձեզ կարող է զսպել հանգամանքներից կախվածությունը, առողջության հետ կապված խնդիրը:
Ջրհոս
Օրվա հանգամանքները Ջրհոսների համար բարենպաստ չեն, հնարավոր է մռայլ հայացք ապագային, սակայն պարզ կանոնների պահպանումը զգալիորեն կլավացնի ցանկացած իրավիճակ: Այսօր չարժե շտապել նախաձեռնության հարցում, մի գործի ավարտից հետո միանգամից անցնել մյուսներին: Կարևոր է բաց չթողնել դրական փոփոխությունները, մանր լավացումները, ուրախանալ գործնական փոքր նվաճումներով: Կարելի է խուսափել ճգնաժամից, թուլացնել լարվածությունը:
Ձկներ
Ձկների համար օրը փափուկ և ներդաշնակ է, եթե նախապես գծված են սահմանները, ճշտված են կանոնները, որոշված են ժամկետները, բաշխված են դերերը: Արժե սթափ գնահատել ուրիշի հնարավորության սահմանները և շրջապատողներից չպահանջել այն, ինչը տվյալ պահին չեն կարող ձեզ տալ: Չի խանգարի բյուջեի խելամիտ սահմանափակումը: Չարժե արհամարհել տարիքային և ծառայողական հիերարխիան, կանոնակարգը և էթիկան: