ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատվել կրունկների չորացած մաշկից

ՖՈՏՈ

Կրունկների կոշտացած մաշկը բավական տարածված խնդիր է, որը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Նման խնդրի առաջացման պատճառ կարող են դառնալ սնկային հիվանդությունները, վիտամինների պակասը, անհարմար կոշիկները, ինչպես նաև էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումները:

 

Եթե այս խնդիրն անհանգստացնում է արդեն բավական երկար ժամանակ, խորհուրդ է տրվում դիմել բժշկի: Սակայն կարելի է նաև պատրաստել ձվի դեղնուցով մի շատ օգտակար դիմակ, որը նույնպես կօգնի ազատվել այս կոսմետիկ թերությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հրաշալի դիմակի բաղադրատոմսը:

 

Բաղադրությունը.

 

·         1 ձվի դեղնուց,

 

·         1 թ.գ. կիտրոնի հյութ,

 

·         1 թ.գ. ձիթայուղ:

 

Պատրաստման եղանակը.

 

Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ստացված զանգվածը քսել ոտքերի մաշկին և փաթաթել բինտով: Թողնել դիմակը 20-30 րոպե և լվանալ ոտքերը գոլ ջրով: Պրոցեդուրան ավարտելուց հետո ոտքերին անհրաժեշտ է քսել խոնավեցնող նրբաքսուք:

 

как убрать огрубевшую кожу на ногах в домашних условиях

 

Մաշկը կարգի բերելու համար անհրաժեշտ է առնվազն 1 ամիս, սակայն արդյունքը պարզապես հիասքանչ կլինի: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական առնվազն 3 անգամ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular