ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացին վառել է ընկերուհու տունը և պարել դրա տանիքին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ինդիանա նահանգի բնակիչը ջարդել է իր ընկերուհու ավտոմեքենան, վառել նրա տունը և վերջում, դանակը ձեռքին, պարել նրա տան տանիքին։ Համապատասխան տեսանյութը նկարել են RTV6 հեռուստաընկերության լրագրողները։ 25-ամյա Մեթյու Ռասսը գողացել է կնոջ ավտոմեքենայի բանալիները և հարվածել այն էլեկտրասյանը։ Ապա, դանակը ձեռքին, նա նստել է աղջկա տան առաջ՝ սպասելով ոստիկաններին։ Երբ ոստիկանները եկել են, նա մտել է տուն, հրդեհել այն և սկսել պարել տան տանիքին։ Ապա, ըստ տեսանյութի, նա վատացել է։ Նրան իջեցրել են տանիքից և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա կանցնի հոգեբուժական զննում։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, տունը գրեթե ամբողջությամբ այրվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular