ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք նկարում էին պատերազմ»

ՄՇԱԿՈՒՅԹ

Panorama.am-ը գրում է.

Վավերագրող Գրիգոր Ավետիսյանը 1992 թվականին գնացել է Արցախ՝ պատերազմ, նկարահանելու քարոզչական ֆիլմ, որպեսզի բերի, ցուցադրի Հայաստանում, ոգևորի երիտասարդներին, նրանք էլ գնան կռվելու: Զինվորների կարիք կար: Սակայն այդ ֆիլմը չի նկարահանվել, քանի որ գնալուց որոշ ժամանակ անց նա տեսախցիկը դրել է մի կողմ ու վերցրել է զենք:

«Գնացի որպես վավերագրող, բայց չկարողացա մնալ որպես վավերագրող, եղա կապի ծառայության մեջ, բրիգադում եմ ծառայել: Պահ եկավ, որ խցիկը դրեցի ու վերցրեցի զենքը: Միգուցե սխալ էր, բայց քանի որ մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ոչ թե օպերատոր, այդ սխալն ինձ ներում եմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Ավետիսյանը:

Մինչ զենքը վերցնելը, հասցրել էր նկարահանումներ անել. դոկումենտալ կադրերի հիման վրա հետագայում նկարահանել է ֆիլմ՝ «Խաղում ենք պատերազմ», նվիրված է  Արցախյան ազատամարտի հերոս լեգենդար 26-ի Յուրայի նահատակման քսանամյա տարելիցին:

Գրիգոր Ավետիսյանը «Նրանք նկարում էին պատերազմ» գրքի հերոսներից մեկն է:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգությունը։ Գրքում զետեղված են նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Անահիտ Հարությունյանը և Ռուզան Բագրատունյանը:

Շնորհանդեսին ներկա էր ռեժիսոր, օպերատոր Միքայել Ղազարյանը:

«Հինգ հոգով ստեղծեցինք պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: 1992 թվականի փետրվարին մեկնեցիք Արցախ մինչև 1993 թվականը: Երկու նպատակ ունեի՝ օգտակար լինեի հայրենիքիս, կոնկերտ իմ մասնագիտությունը ծառայեի հայրենիքիս՝  նկարեի այն, ինչ տեղի էր ունենում»,- ասաց Մ. Ղազարյանը:

Նա նշեց, որ ի տարբեություն որոշ վավերագրողների, իր բախտը բերել էր. աշխատելով պաշտպանության նախարարությունում՝ զենք է ունեցել, հարկ եղած դեպքում այն օգտագործել է:

«Իրավիճակն է թելադրում քո գործողությունները՝ նկարում ես կամ զենքն ես օգտագործում: Երբ մտնում ես այդ բանի մեջ, անկախ քեզանից շատ  բաների մասին ես մոռանում, երբեմն նաև ընտանիքիդ, որովհետև այնպիսի իրավիճակներ են լինում, որ չգիտես՝ մեկ վայրկյան հետո ինչ է լինելու»,- ասաց Միքայել Ղազարյանը:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular