ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեռքի ափի գծերի իրական նշանակությունը

ՖՈՏՈ

Հիրոմանտները դարեր շարունակ վստահեցնում էին, որ մարդու ձեռքի ափի գծերի միջոցով կարելի է որոշել նրա ապագան, սակայն գիտնականները հերքել են այս պնդումն ու բացատրել դրանց իրական նշանակությունը:

 

Մարդկային օրգանիզմը շատ բարդ ու բազմաֆունկցիոնալ մեխանիզմ է, որի յուրաքանչյուր օրգանի նկարագրությունը կարող է ժամեր տևել: Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպես են առաջացել ձեռնափի գծերն ու ինչ նշանակություն  ունեն դրանք, ուստի նրանք որոշել են մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել:

 

Ափերի գծերը, ինչպես և մատնահետքերը, յուրահատուկ են և չեն կրկնվում: Յուրաքանչյուր մարդու մոտ դրանք տարբեր են լինում: Գիտնականներին այս հարցին ավելի ծայրահեղականորեն են նայում, քան հիրոմանտները:

 

Գիտնականները վստահ են, որ մարդու ափերի գծերի և նրա ճակատագրի միջև ոչ մի կապ չկա: Ըստ էության` դրանք նույնիսկ գծեր չեն, այլ պարզապես մաշկի ծալքեր, որոնք ձևավորվում են պտղի ներարգանդայրն զարգացման առաջին 12 շաբաթվա ընթացքում: Դրանք նախատեսված են ափը ծալելու համար և օգնում են ավելի հարմարավետ կերպով կառավարել ձեռքերը: Սովորաբար ծնվելիս մարդու ձեռքին լինում է երեք ծալք, որոնք տարբերվում են հաստությամբ և ճյուղավորվածությամբ:

 

Լինում են նույնիսկ դեպքեր, երբ նորածնի ափին մեկ ծալք է լինում, սակայն նման դեպքերը հանդիպում են 3000-ից մեկի մոտ և խոսում են զարգացման ընթացքում առաջացած որևէ խանգարման կամ ախտաբանության մասին: Բժշկության մեջ այս երևույթն անվանվում է եզակի մեծացում, որը կարող է լինել Դաունի համախտանիշի և մի շարք այլ խանգարումների ախտանշան:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular