Սպիտակաձավարով դիմակներ՝ ծերացող մաշկը երիտասարդացնելու, ձգելու և թարմացնելու համար
ՖՈՏՈՍպիտակաձավարի շիլան դեռ մանկուց է ծանոթ բոլորին, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է օգտագործվել նաև երիտասարադացնող տարբեր դիմակների բաղադրության մեջ: Սպիտակաձավարը հարուստ է օսլայով ու բուսական սպիտակուցներով, ինչի շնորհիվ այն հիանալի միջոց է զգայուն մաշկը խնամելու, մահացած բջիջները հեռացնելու և կնճիռները հարթեցնելու համար: Բացի այդ, այս շիլան պարունակում է մի շարք օգտակար վիտամիններ (B1, B2, B6, Е, Н, РР), ինչպես նաև այնպիսի հանքանյութեր, ինչպիսին են կալիումը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, կաբալտը, ֆոսֆորն ու նատրիումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպիտակաձավարով 4 դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն շատ կարճ ժամանակահատվածում տնային պայմաններում երիտասարդացնել, սնուցել ու թարմացնել մաշկը:
Գարեջրով դիմակ՝ նուրբ մաշկ ունենալու համար
Բաղադրությունը.
· 2 ճաշի գդալ գարեջուր,
· 2 ճաշի գդալ սպիտակաձավար,
· 100 մլ կաթ,
· 1 թեյի գդալ բուսական յուղ:
Օգտագործման եղանակը.
Սպիտակաձավարը կաթի մեջ եփել, ավելացնել գարեջուրն ու կարագը, ծածկել կաթսան կափարիչով և թողնել 5 րոպե: Դիմակը հարկավոր է դեռ գոլ վիճակում քսել դեմքի մաշկին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:
Սնուցող դիմակ
Բաղադրությունը.
· 2 ճաշի գդալ սպիտակաձավար,
· 1 ձվի դեղնուց,
· 1 թեյի գդալ մեղր,
· 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ:
Օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, քսել դեմքին և թողնել, մինչև այն ամբողջությամբ չորանա: Չորանալուց հետո դիմակը հարկավոր է լվանալ նախ գոլ, այնուհետև սառը ջրով:
Ձգող դիմակ
Բաղադրությունը.
· 25 գրամ սպիտակաձավար,
· 50 մլ բարձր յուղայնությամբ սերուցք:
Օգտագործման եղանակը.
Սերուցքն ու սպիտակաձավարը խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Ցանկության դեպքում սերուցքի փոխարեն կարելի է օգտագործել թթվասեր կամ կարագ, սակայն սերուցքն ավելի նախընտրելի է:
Դիմակը քսել դեմքի մաքուր մաշկին և թողնել 15 րոպե: Հարկավոր է զգուշորեն մերսել մաշկը, այնուհետև լվացվել նախ գոլ, այնուհետև սառը ջրով: Նման կոնտրաստային լվացումը կօգնի շատ արագ թարմացնել մաշկը:
Սպիտակաձավարով սկրաբ
Բաղադրությունը.
· 2 ճաշի գդալ սպիտակաձավար,
· 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:
Օգտագործման եղանակը.
Հարկավոր է մատներն ընկղմել նախ ձիթապտղի յուղի, այնուհետև սպիտակաձավարի մեջ և զգուշորեն մերսել դեմքի մաշկը: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել մի քանի անգամ, այնուհետև լվացվել՝ օգտագործվելով դեմքի մաքրման միջոց:
Սակայն հարկ է հիշել, որ այս դիմակները նախատեսված են 40 տարեկանից բարձր անձանց համար, որոնց մաշկի վրա արդեն նկատվում են ծերացման նշաններ: Սպիտակաձավարով դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 3 անգամ (2 օրը մեկ): Պարբերաբար այս դիմակներն օգտագործելու դեպքում շատ շուտով կնճիռները կհարթվեն ու կդառնան շատ ավելի քիչ նկատելի, իսկ մաշկը կլինի թարմ ու խնամված:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am