Դուբայում ոստիկանների մի մասը կփոխարինվի անվարորդ մեքենաներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Այդ մասին հայտնում է Gulf News-ը:
Դրանք կլինեն մանկական ավտոմեքենաների չափի O-R3 էլեկտրաքառեր, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետևել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմով և նույնիսկ հետապնդել հանցագործներին։
Անվարորդ մեքենաներին վերաբերող տեխնիկական մանրամասները դեռեւս քիչ են: Միայն հայտնի է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից: Մեքենաները հանդերձվում են մի շարք խցիկներով ու տվիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր եւ ճանաչել դեմքերը: Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք է հայտնվեն արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում: