ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են խորհուրդ տալիս Տիբեթյան բժիշկները կանանց

ՖՈՏՈ

Տիբեթից բժիշկ Պունցոգ Վանգմոն, ով հանդիսանում է ԱՄՆ-ում Shang Shung ինստիտուտի տիբեթյան բժշկության բաժնի ղեկավար, իր նպատակն է համարում ամբողջ աշխարհում տարածել տիբեթյան բժշկության գաղտնիքները: Ահա ինչ խորհուրդներ է նա տալիս կանանց:

Նախևառաջ անհրաժեշտ է հոգ տանել ներքին գեղեցկության մասին, ինչպես Տիբեթում են դա անվանում՝ մարմնում պահպանել «արևի էներգիան», որը սնուցվում է շրջապողների հանդեպ կարեկցանքի, բարության զգացողությունից, ինչն էլ իր հերթին հանդիսանում է կնոջ ներքին գեղեցկության գրավականը:

Շատ հաճախ կանայք հրաժարվում են իրենք իրենց մասին հոգ տանելուց և ամբողջովին նվիրվում են ընտանիքի հոգսերին: Սակայն երեխայի դեմքին ցանկացած բշտիկի հայտնվելը ծանր տանելու փաստը կարող է շատ բացասական անդրադառնալ կնոջ առողջության վրա:

Կանայք շատ հաճախ հայտնվում են տարբեր դեպրեսիաների, սթրեսների մեջ, ոչ թե նրա համար, որ նրանք զրկված են ինչ –որ բանից, այլ նրա համար, որ նրանք ուղղակի չեն գնահատում այն ինչ ունեն: Այն պահից, երբ կանայք սկսեն գնահատել այն ինչ ունեն, նրանք կդադարեն կյանքում անվերջ ինչ-որ բանի փնտրտուքի մեջ լինելուց  և կսկսեն վայելել կյանքի յուրաքանչյուր րոպեն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular