ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անորակ երգիչները քանակային առավելություն ունեն կայացած երգիչների նկատմամբ. Աննա Խաչատրյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Աննա Խաչատրյանը:

-Աննա, նախ ուզում եմ հետաքրքրվել՝ առաջիկայում Ձեր երկրպագուներին նորություններ սպասվո՞ւմ են, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանք չեք ներկայացրել:

-  Այո, շուտով կլինի նոր տեսահոլովակ, բայց ժամկետներ կխուսափեմ նշել: Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, հավանաբար նկարահանումները շուտով կսկսվեն: Ամեն ինչ անում եմ՝ գեղեցիկ աշխատանք ստանալու համար, երգը շատ լավն է, որը, հուսամ, կսիրվի հանդիսատեսի կողմից:

-Ձեր պարագայում որքան էլ երկար լինեն էկրանային դադարները, միեւնույն է, չեք մոռացվում: Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր այդ հաջողությունը:

-   Ընդհանուր առմամբ չգիտեմ այս հարցի պատասխանը, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում այդ առումով: Այո, տեսահոլովակներ ուշ-ուշ եմ նկարահանում, բայց ասպարեզում ժամանակ առ ժամանակ երեւում եմ եւ գուցե դա էլ նշանակութուն ունի: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մարդիկ ինձ սիրում են ու չեն մոռանում՝ անկախ նոր աշխատանքների քանակից:

-Աննա, շատերը կարծում են, թե տեսահոլովակները արտիստի համար պարտադիր են, ոմանք էլ՝ հակադրվում են՝ բերելով համաշխարահային օրինակներ: Հետաքրքիր է՝ այս առումով ի՞նչ կարծիք ունեք:

-   Սա դժվար հարց է, որովհետեւ կան արտիստներ, որոնց պարագայում դա պարտադիր է, կան արտիստներ էլ, որոնց համար տեսահոլովակի առկայությունը ոչինչ չի փոխում: Կոնկրետ ես նոր աշխատանք եմ ներկայացնում, երբ գտնում եմ ինձ համար ինչ-որ իմաստով, արժեքավոր երաժշտական նյութ, որը 15 րոպե անց չի մոռացվի: Օրինակ՝ «Բաղմանչի» տեսահոլովակը ներկայացրել եմ երկու տարի առաջ, բայց առ այսօր այն հանդիսատեսն ինձ հետ երգում է:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular