Նոր թրենդ․ սպիտակ դաջվածքներ (ֆոտո)
ՖՈՏՈԴաջվածքներն արդեն տարիներ շարունակ նորաձև են։ Դրանց բազմաթիվ տարբերակներ կան՝ գունավոր, գծային և այլն։ Այժմ առավել նորաձև են փոքրիկ, մինիմալիստական դաջվածքները, սակայն վերջերս այս ոլորտում նոր թրենդ է հայտնվել։
Peopletalk-ը գրում է, որ սպիտակ դաջվածքները վերջին շրջանում շատ պահանջված ու նորաձև են դարձել։ Դրանք սպիտակ թանաքով են անում, որոնք այնքան էլ տեսանելի չեն։ Այս դաջվածքները դժվար է միանգամից նկատել և հենց այդ պատճառով էլ դրանք այդքան մեծ պահանջարկ ունեն։
Ահա, թե ինչ տեսք ունեն թրենդային սպիտակ դաջվածքները․