Ինչպե՞ս է գույնն ազդում մարդու առողջության վրա
ՖՈՏՈԻնչպես հայտնի է գույները կարող են բարելավել մարդու տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Եկեք պարզենք, թե որ գույն ինչպիսի ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա:
Կարմիր. Այս գույնը բարելավում է նյարդային համակարգի գործունեությունը, ինչպես նաև բարձրացնում է սեքսուալությունը: Եթե ցանկանում եք բարձր տրամադրություն ունենալ, ապա կրեք կարմիր զգեստ, վերարկու կամ էլ կարմիր շալ:
Նարնջագույն. Բարձրացնում է տրամադրությունը, խթանում է աշխատանքային գործունեությանը, զարգացնում է լավատեսությունն ու հաստատակամությունը:
Դեղին. Սա արևի գույնն է: Այս գույնն օգտագործվում է դեպրեսիայի կանխարգելման համար: Դեղին գույնի աքսեսուարներ կարող եք ընտրել տան ինտերիերի համար:
Երկնագույն. Հանգստացնող ազդեցություն ունի: Այն մարում է էմոցիաները, եթե ցանկանում եք կենտրոնոնալ որևէ գործ կատարելու վրա, ապա այս գույնը միանշանակ կօգնի ձեզ;
Կանաչ. Հանգստացնում է արյան անոթները, իջեցնում է արյան ճնշումը և նպաստում է լավ տրամադրություն ունենալուն:
Կապույտ. Դադարեցնում է յուրաքանչյուր գործունեություն: դանդաղեցնում է գործունեության ակտիվությունը, թմրեցնող ազդեցություն ունի: Այս գույնը կարող է հանգստացնող ազդեցություն ունենալ ննջասենյակում:
Մանուշակագույն. Բոլոր գույներից ամենաարգելակողն է: Հոգեբանները խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ օգտագործել այն: Այլապես հոգնածության զգացողությունն անպակաս կլինի: