ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնի օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող 21-ամյա կնոջ են ձերբակալել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լոնդոնի «Հիթրոու» միջազգային օդանավակայանում ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ծառայողները ձերբակալել են երիտասարդ մի կնոջ, ում կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։

Լոնդոնի 21-ամյա բնակչուհուն, ում անունը ոստիկանությունը չի հրապարակել, բերման են ենթարկել օդանավակայանից ոստիկանության բաժանմունք՝ Ստամբուլից ժամանած օդանավից դուրս գալուց անմիջապես հետո։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ իրավապահները ստուգումներ են անցկացրել Լոնդոնի հյուսիսային շրջանում գտնվող 2 հասցեներում, որոնք կապ ունեն ձերբակալված կնոջ հետ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular