Գերմանիայի Բունդեսթագը միասեռ ամուսնություններն օրինականացնող օրենք է ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Բունդեսթագը նիստի ընթացքում հավանություն է տվել միասեռ ամուսնություններն օրինականացնող օրենքին:
RT-ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է քվեարկել օրինագծին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցանկանում է իր ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության անդամները քվեարկելիս լինեն ազատ: