ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


59-ամյա մոդելը նվաճել է աշխարհը (ֆոտո)

ՖՈՏՈ
ԱՄՆ Մալիբու քաղաքում բնակվող 59-ամյա մոդել Յասմինա Ռոսսին համարում է, որ այժմ ավելի լավ տեսք ունի, քան 40 տարեկանում, և հավատացնում է, որ իրեն ավելի երջանիկ է զգում, քան 20 տարեկանում։ Եվ դա նման է իրականությանը։
 
Ռոսսին ծնվել է Կորսիկայում, իսկ մոդելի կարիերան սկսել է, երբ գրեթե 30 տարեկան էր։ Այդ տարիքում նորաձևության աշխարհում ընդունված  է գնալ վաստակած հանգստի։ Սակայն Ռոսսիին մեծ հաճույքով աշխատանք էին տալիս այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Yves Saint Laurent-ը, Hermes-ը և Jil Sander-ը։
 
45 տարեկանում Ռոսսին տեղափոխվել է  Նյու Յորք և սկսել գովազդել Macy's առևտրի կենտրոնի ապրանքներն ու դարձել MasterCard-ի դեմքը։
Նա հասցրել է  դառնալ նաև մայր և տատիկ։
Այժմ Յասմինան Instagram-ում կիսվում է  առողջթույան և գեղեցկության մասին իր գաղտնիքներով։ Դրանք շատ պարզ են. մշտական մարզումներ, օրգանական սնունդ և մաշկի հանդեպ հոգատար խնամք։
 
Նա նաև խորհուրդ  է տալիս շատ չտարվել մարզումներով, քանի որ ճարպային շերտի իսպառ բացակայությունը ավելի ծեր է ցույց տալիս։
Ռոսսին դիտմամբ չի ներկում իր մազերը, որոնք արդեն ամբողջությամբ սպիտակ են։ Վերջին տարիներին բնական տեսքը դարձել է նորաձևության հիմքը, իսկ ի՞նչը կարող է  ավելի բնական լինել, քան  քիմիական ներկերից հրաժարվելը։ 
Յասմինան աշխատում է  չխմել դեղորայք, նախընտրում է օգտագործել առողջանալու բնական միջոցները։
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular