«Իմ ունեցած հաջողությունները ճիշտ կլիներ, որ նա ունենար». Դիանա Մալենկոն քնոջ հետ հարաբերությունների մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի քույրիկին` Յունոնա Մալենկոյին քչերը գիտեն։ Նա նույնպես թատերական ոլորտից է և հիմա աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա մասնագիտությամբ ռեժիսոր է, գերազանց ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
Tert.am Life–ը Դիանա Մալենկոյի հետ փորձեց բացահայտել նրա քույրիկին` Յունոնային և զրուցեց քույրերի հարաբերության և նմանության մասին։
–Դիանա, քույրդ հետաքրքիր և բացառիկ անուն ունի։ Ինչո՞ւ են նրա համար ընտրել Յունոնա անունը։
–Տատիկիս անունն Ալվարդ է եղել, բայց, չգիտեմ ինչու, իրեն միշտ Յունիկ են ասել։ Երբ մայրս հղի էր, ընտանիքիս անդամները քննարկում էին, թե ինչ անուն ընտրեն քրոջս համար։ Մայրս ասել է` Յունիկ դնենք, բայց դե նման անուն չկա։ Հետո ասել են Ալվարդ, բայց տատիկս չի թողել` համարելով, որ դա հին անուն է։ Այդպես քննարկումների ժամանակ մեր բարեկամներից մեկը ասել է` Յունոնա դրեք, մայրս հավանել է և քանի որ այն աստվածուհու անուն է, համաձայնել են։ Դե, քանի որ քրոջս անունը աստվածուհու անուն է, իմն էլ պետք է պատահական անուն չլիներ։ Այդ շրջանում մայրս կարդացել է Ալեքսանդր Դյումայի «Երկու Դիանաներ» ստեղծագործությունը։ Դրանից ոգեշնչված էլ դրել է իմ անունը։ Այդպես ոգեշնչված Յունոնայից բխեց մեր «աստվածային ընտանիքը՞։ Դրա շուրջ հաճախ ենք կատակում։ Մամայիս ասում եմ, որ երրորդը տղա ունենայիր Զևս կամ Ապոլլո՞ն էիր անվանակոչելու։
Շարունակությունն՝ այստեղ.