Կրակոցներ Նյու Յորքի հիվանդանոցում. Կա 3 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի Բրոնքս թաղամասի հիվանդանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այդ մասին հայտնում է USA Today-ը:
Տղամարդը զինված է եղել M-16 ինքնաձիգով։ Ենթադրաբար, նա հիվանդանոցի նախկին աշխատակից՝ 45-ամյա Հերի Մայքլ Բելոն է։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 1:50-ին (Երևանի ժամանակով՝ 22:50-ին)։ CBS հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը եղել է հիվանդանոցի 16-րդ հարկում։
Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպի հետևանքով կա 3 վիրավոր:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ բուժաշխատողի համազգեստով հրաձգություն կազմակերպած անձն ինքնասպան է եղել: