ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների կողմից վճարվել է հարկային եկամուտների 63,9 %–ը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հարկային ծառայության կողմից կատարվել է մի վերլուծություն, որն իրենից ներկայացնում է 2017 թ. առաջին եռամսյակում թվով 1068 խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ամփոփ ցուցանիշների հիման վրա կատարված ուսումնասիրություն:

2017 թ. առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշների վերլուծության հիման վրա կարելի է փաստել, որ իրացումից հասույթը կազմել է 1 տրիլիոն 217 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ աճելով 18,4%–ով: Միաժամանակ ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 13,9%–ով և կազմել 279 միլիարդ 756 միլիոն դրամ:

Ըստ վերլուծության՝ արտահանման ծավալներն աճել են 1,4%–ով և կազմել 177 միլիարդ 159 միլիոն դրամ: Վճարված մաքսային վճարների կողմից վճարվել է շուրջ 38 միլիարդ 725 միլիոն դրամ, որից ԱԱՀ–ն կազմել է 28 միլիարդ 283 միլիոն դրամ:

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2017 թ. առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 125 միլիարդ 179 միլիոն դրամ գումար: Ընդ որում` նշված կազմակերպությունների կողմից 2017 թ. առաջին եռամսյակում վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 63,9%–ը:

Հարկային մարմնի կողմից կատարվել են 198 հարկային ստուգումներ, այդ թվում բյուջեի հետ փոխհարաբերությւոնների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության 52 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 2 միլիարդ 209 միլիոն դրամի չափով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular