«Սպիտակ ստրկության լուրջ վիճակագրություն կա Հայաստանում». ռեժիսոր Ելենա Արշակյանի «մեսիջը»
ՖՈՏՈStyle.News.am-ը գրում է.
«Սպիտակ ստրկությունը, ցավոք, առկա է Հայաստանում, եւ կա բավականին լուրջ վիճակագրություն»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով իր նոր՝ «Դեպի վայրէջք» հեռուստանովելի մասին, ասաց ռեժիսոր Ելենա Արշակյանը:
Նրա խոսքով՝ թրաֆիքինգի մասին սերիալ նկարելու գլխավոր նպատակն այդ խնդրի մասին բարձրաձայնելն է.
«Կան թրաֆիքինգից տուժածներ, ովքեր վախենում են բարձրաձայնել այդ մասին: Կարծում եմ, եթե մեկ հոգի ուժ գտնի եւ բարձրաձայնի, հանցագործների անուններ տա, մարդկանց կյանքեր կփրկի, մենք էլ երջանիկ կլինենք, որ օգնեցինք գոնե մեկ հոգու: Փորձում ենք մեր աշխատանքի շնորհիվ մեսիջներ հասցնել հանդիսատեսին: Հուսով եմ՝ կստացվի»:
Իսկ ինչու՞ «Դեպի վայրէջք»: Ելենա Արշակյանի խոսքով՝ նման անվանումը եւ՛ բառի բուն, եւ՛ փոխաբերական իմաստով է.
«Մեր կամքից անկախ՝ կյանքում պատահում են վայրէջքներ եւ վերելքներ: Այնպես ստացվեց, որ մեր հերոսուհու մոտ կյանքը գնաց դեպի վայրէջք»:
Շարունակությունն՝ այստեղ.