ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը ծծմբաթթվով այրել է նախկին ընկերուհու դեմքը. աղջիկը պահանջում է պատժել մեղավորներին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Աղջիկը, որի վրա ծծմբաթթու են լցրել շենքի մուտքում, տարել է բազմաթիվ վիրահատություններ և հրաշքով ողջ մնացել։ Այժմ նա խնդրում է հետաքննել իր դեպքը և պատժել բոլորին, ովքեր իրեն պատճառել են նման տանջանքներ։ Տուժողը 26-ամյա Վիկտորիա Եվդոկիմովան է, որը պատմել է կես տարի առաջ կատարված ողբերգական դեպքի մանրամասները։ «Ես մտա շենքի մուտքը և սկսեցի բարձրանալ աստիճնենրով։ Տեսա մի երիտասարդի։ Նա ինձ թույլ տվեց անցնել և ես զգացի, որ իմ վրա ինչ-որ հեղուկ լցվեց»։ Գրեթե կուրացած աղջիկը կարողացել է դուրս վազել մուտքից, ընկել է և սկսել բղավել։ Օգնության են հասել հարևանուհին և պատահական անցորդ, որոնք շտապ օգնություն են կանչել։ Հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործը հատուկ պատրաստվել էր այդ ամենին։ Պարզվել է, որ մեղավորը Վիկտորիայի նախկին ընկերն է եղել, ամուսնացած տղամարդ, որի հետ նա հանդիպում էր 4 տարի։ Աղջիկը նշում է, որ ամեն ինչում մեղավոր են եղել նրա կինը և որդին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular