Խորհուրդներ տղամարդկանց սիրտը գրավելու համար
ՖՈՏՈԱհա խորհուրդներ, որոնք կօգնեն իգական սեռին գրավել արական սեռի սիրտը: Ահա մի քանիսն այդ խորհուրդների շարքից.
Մի՛ փորձեք խելացի երևալ: Դժվար թե տղամարդը հարաբերություններ սկսի իրենից խելացի և ինքնուրույն աղջկա հետ: Նրանք ուղղակի կհարգեն նրան և միայն այդքան:
Գնահատե՛ք ինքներդ ձեզ: Ձեր ուղեկցի մոտ միշտ պետք է լինի այն գիտակցումը, որ եթե նա ձեզ բավարար ժամանակ չտրամադրի, դուք կարող եք ուղղակի գտնել մեկ ուրիշին:
Տարբերվե՛ք մյուս կանանցից: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ դուք պետք է վազեք վարսավիրանոց և ձեր մազերը կանաչ ներկեք: Կարող եք ուղղակի ինքներդ ձեզ համար հնարել մի քանի յուրօրինակ ժեստ:
Եվ վերջապես եթե ցանկանում եք գրավիչ լինել, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք և ուղղակի ժպտացե՛ք: