2-ամյա աղջիկը խորթ հոր բռնաբարության արդյունքում մահացել է (ֆոտո)
ՖՈՏՈՕկլահոմայում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 2-ամյա աղջիկը դարձել է բռնաբարության զոհ։ Նրան սեռական բռնության է ենթարկել մոր 22-ամյա ընկերը։ Ստացած վնասվածքների ու արնահոսության արդյունքում աղջիկը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մահացած աղջկա մայրը պատմել է, որ նրան է զանգահարել ընկերը՝ 22-ամյա Ջաստին Լոուսոնը և հայտնել, որ փոքրիկը հիվանդ է։ Մայրը, տուն հասնելով, նկատել է, որ աղջիկն արնահոսում է։
Լոուսոնը ձերբակալվել է առաջին կարգի սպանության և բռնաբարության համար։