ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ազատվել հոգնածությունից. ինքնազգացողությունը ստուգելու հետաքրքիր միջոց

ՖՈՏՈ

Քնկոտություն, թուլություն, ուժերի անկում, հետաքրքրության կորուստ: Ի՞նչ է այս ամենը, դեպրեսիա՞ թե՞ ստրեսի հետևանքներ: Պարզվում է, մենք հաճախ ինքներս ենք դառնում մեր առողջության թշնամին` ծակելով ականջները:

Հենց ականջի խեցու և ականջի բլթակի վրա են գտնվում 50 կետեր, որոնք պատասխանատու են ներքին օրգանների հետ կապի համար: Այդ պատճառով դրանցից որևէ մեկի ծակելը կարող է բերել որևէ հիվանդության զարգացման կամ ինքնազգացողության վատացման: Ուժերի անկումը, հոգնածությունը, թուլությունը կարող են հենց այդ կետերից մեկը ծակելու արդյունքը լինել: Նման խնդիրներից խուսափելու համար ցանկալի է այդ պրոցեսը վստահել բժիշկ-ռեֆլեքսոթերապևտին:

«Ականջները ծակելուց հետո ես սկսեցի տեսողության վատթարացում նկատել: Շուտով  ստիպված էի դիմել օկուլիստին, որը` ակնոց դնելու փոխարեն խորհուրդ տվեց հանել ականջօղերը: Զարմանալով հանդերձ` ես որոշեցի հետևել նրա խորհրդին: Երկու շաբաթ անց տեսողությունս լավացավ: Չհավատալով այս ամենին` ես կրկին սկսեցի ականջօղեր կրել, և տեսողությունս կրկին վատացավ: Այժմ ես ընդհանրապես չեմ կրում ականջօղեր, քանի որ առողջությունը շատ ավելի թանկ է, քան ցանկացած զարդարանք», պատմում է Կիևի բնակչուհիներից մեկը:

Եթե դուք զգում եք ուժերի կորուստ, մշտական թուլություն, հոգնածություն և քնկոտություն, ապա փորձեք գոնե 10 օր չկրել ոչ մի ականջօղ: Դա պարզ միջոց է ձեր ինքնազգացողությունը ստուգելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular