ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեքսիկայում հայտնաբերել են գանգերից կազմված 500-ամյա աշտարակ (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մեքսիկայի մարդաբանության և պատմության Ազգային ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են գանգերից կազմված ացտեկյան աշտարակ, որում կան և կանանց, և տղամարդկանց, և երեխաների մասունքներ:

Բի-Բի-Սի-ն գրում է որ ացտեկյան աշտարակի մասին առասպելը գաղութացումից մի քանի դար անց էլ սարսափ էր առաջացնում մեքսիկացիների մոտ, սակայն հիմա, երկու տարվա քրտնաջան հետազոտությունից հետո, մարդաբանները պատրաստ են հաստատել դրա առկայությունը:

Ավանդության և պատմական գրառումների համաձայն, աշտարակում ացտեկները հավաքում էին հակառակորդի զոհված զինվորների գանգերը, սակայն գիտնականներին զարմացրել է, որ գտնված աշտարակում նաև կանանց ու երեխաների գանգեր են եղել:

Աշտարակի տեսքով հավաքված 676 գանգ հայտնաբերվել է Տեմպլո Մայոր հինագույն տաճարի մոտ, այն նաև հայտնի է Ուիցիլոպոչտլի անունով՝ ի պատիվ ացտեկների գլխավոր աստվածության: Սակայն մասնագետները դեռ չեն պեղել տաճարի հիմքերը, որտեղ կարող են հայտնաբերվել նոր թաղումներ:

Գանգերից կազմված սյունը, ըստ կոնկիստադոր Անդրես դե լա Տապիայի նկարագրությունների, 60 մետր բարձրությամբ պետք է լինի: Կոնկիստադորները Էռնան Կորտեսի գլխավորությամբ ներկայիս Մեքսիկայի արևելյան ափ են իջել 1519 թվականին: Երկու տարի անց նրանք գրավել են Տենոչտիտլանը՝ ներկայիս Մեխիկոն՝ ացտեկների կայսրության մայրաքաղաքը, այսպիսով հիմք դնելով երկրի գաղութացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular