ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունների առաջին դեմքերի 5 ամենաանսովոր ավտոմեքենաները (ֆոտո)

ՖՈՏՈ

Պապամոբիլ

Կաթոլիկ աշխարհի ներկայիս առաջնորդը՝ Ֆրանցիսկոս պապը, ի տարբերություն իր նախորդի, անտարբեր է զրահապատ ավտոմեքենաների նկատմամբ: Ժամանակին Բենեդիկտիոս պապի համար Mercedes-Benz M-Class հատուկ ավտոմեքենա էին պատրաստել՝ զրահապատ ապակիներով թափքով, որում տեղադրված էր պապի գահը: Իսկ Ֆրանցիսկոս պապը երթևեկում է 1984 թվականի արտադրության Renault 4L ավտոմեքենայով, հատուկ միջոցառումների ժամանակ էլ նստում է Hyundai Santa Fe ավտոմեքենան, որը հատուկ պապի համար վերածել են կաբրիոլետի:

Bentley Dominator

Bentley-ն դեռևս ամենագնաց ավտոմեքենաների արտադրություն չի սկսել և, ամենայն հավանականությամբ, չի էլ պատրաստվում, սակայն հատուկ Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահի համար արտադրվել է 6 օրինակ Bentley Dominator ավտոմեքենա, որից աշխարհում ունի միայն նա:

Rolls-Royce Silver Wraith

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հնաոճ ավտոմեքենաների և կաբրիոլետների նկատմամբ իր կիրքն ամփոփել է 1952 թվականի արտադրության Rolls-Royce Silver Wraith ավտոմեքենայում: Նման ավտոմեքենան սպասարկելը պետբյուջեից մեծ գումարներ է պահանջում: Հավանաբար այդ պատճառով Բրազիլիայի կին նախագահը դրանով երթևեկում է միայն հատուկ դեպքերում, իսկ սովորական ժամանակ նստում է Ford Fusion ավտոմեքենա:

Fordson 1951

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով համարվում էր աշխարհի ամենաաղքատ նախագահը, երթևեկում էր 1987 թվականի արտադրության Volkswagen Beetle ավտոմեքենայով, սակայն ներկայիս նախագահ Տաբարե Վասկեսը նրան գերազանցել է: Երդմնակալության արարողությանը նա ներկայացել է հինավուրց Fordson 1951 ֆուրգոնով: Պարզվում է, որ Վասկեսին այդ ավտոմեքենային կապում են նախկին՝ բժշկի աշխատանքի մասին ջերմ հիշողությունները:

Ford Galaxie 500 XL

1970 թվականի արտադրության այս լիմուզինը ոչ միայն Չիլիի նախագահի տեղաշարժման միջոցն է, այլև երկրի պատմության մի մասը: Մոտ կես դար առաջ Էլիզաբեթ II-ն այն նվիրել է աղքատության ճիրաններում հայտնված պետությանը, և այդ ժամանակ այն ողջ Չիլիի լավագույն ավտոմեքենան էր: Ինչ պատվավոր հյուրեր ասես, որ չի ընդունել այս հինավուրց «Ֆորդը», ինչեր ասես, որ չի անցել: Նույնիսկ իշխանությունը գրաված Ավգուստո Պինոչետը, ով երկրում ամեն ինչ գլիխիվայր շրջել է, նախագահական ավտոմեքենային ձեռք չի տվել: Առայսօր էլ այն սպասարկում է Չիլիի առաջին դեմքերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular