ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դու ով ես, որ բոլորի անունից բողոքում ես. Վեճ Վերին Լարսում. հայերի նյարդերը տեղի են տալիս

ՎԻԴԵՈ

Վերին Լարսի ճանապարհի փլուզման հետեւանքով անցակետում գտնվող հայերից Գարեգին Կարապետյանն արդեն մի քանի օր հայկական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս եւ դժգոհում իրենց նկատմամբ ռուսական իշխանությունների վերաբերմունքից։ Դա վեճի պատճառ է դարձել նրա եւ ճանապարհին մնացած մյուս վարորդների միջեւ։ Համացանցում տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես են նրանք Գարեգին Կարապետյանից պահանջել իրենց բոլորի անունից չդժգոհել Ռուսաստանի իշխանություններից, քանի որ իրենք գոհ են իրենց հանդեպ վերաբերմունքից։

Համացանցում տարածվել է վիճաբանության տեսանյութը, որտեղ քաղաքացիները Գարեգին Կարապետյանին ասում են. «Էս մարդիկ էս օրերի ընթացքում մեզ մի հատ չոռ չեն ասել, հըմի դու սաղի անունից բողոքել ես, էքուց մեզ ինչ կասեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վերին Լարսի ճանապարհի փլուզման հետեւանքով մնացած հայերը գտնվում են ծանր վիճակում. ռուսական կողմի պնդումները, թե նրանց սնունդ է տրամադրվում, իրականությանը չի համապատասխանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular