ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շպռոտը` 7 տարի անց երևանյան համերգի ու Սիրուշոյի խորհրդի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

7 տարվա ընդմիջումից հետո Շպռոտը կրկին ելույթ ունեցավ Հայաստանում։ Tert.am Life–ը ներկայացնում է Շպռոտի համերգի ֆոտոշարքն ու նրա հետ հարցազրույցը։

 

Հայ հանդիսատեսին կարոտած երգչուհին երևանյան ժամանցի կենտրոններից մեկում երեկ ներկայացրեց երգեր ինչպես իր, այնպես էլ հայտնի երգիչների երգացանկերից, ինչպես նաև` ունեցավ 2 պրեմիերա։ Նա նոր մշակմամբ ներկայացրեց «Քելե, Սաթո» և «Վույ աման» երգերը։ Առաջինը` սոլո կատարմամբ, երկրորդը` երիտասարդ երգիչ Հրանտոյի հետ զուգերգով։ Երգերի մշակումներն արել է  dj Lazzaro–ն։

 

Երգչուհին ներկայացրեց իր առաջին`այցեքարտ դարձած «Խորոզս տարան» երգը, վերջին շրջանի հիթը` «Կտրիճ Դավոն», հայերի սիրելի «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը» երգը։ Ի դեպ, վերջինը ներկայացնելուց առաջ հիշեց դրա նախապատմությունը. «2006–ին, երբ Անդրեն առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլին», ես իր բեք–վոկալն էի։ Մեկնել էինք «Եվրատեսիլին», հյուրանոցի վերելակում հանդիպեցի Սիրուշոյին։ Նա ասաց` Ան, մի շատ լավ երգ կա` «Աշտարակի պոպոկը», ինչո՞ւ չես երգում, քեզ շատ կսազի։ Ասացի` есть Սիրուշո, ի կատար կածենք։) Ստացվեց աշխատանք ռոք ոճում»։

 

 

Շպռոտը տպավորված է ակումբային համերգով։ Ասում է` Հայաստանում շատ բան է փոխվել։ «Ես միշտ ուզել եմ, որ Հայաստանում լինի այսպիսի շոու։ Ամեն դետալի վրա առանձին աշխատում են։ Այսօրվա համար հատուկ զգեստ են կարել և նվիրել ինձ։ Արայիկ Գաբաջյանն է աշխատում այդ ուղղությամբ։ Պրոֆեսիոնալ աշխատանք տեսա, հիացած եմ»,– ոգևորությամբ ասաց երգչուհին։

 

Երգչուհու համերգին ներկա էին նաև հայտնի գործընկերները։ Շպռոտը հիշեց, որ գործունեության ընթացքում իրեն շատ են օգնել երգչուհի Անժելա Բարխուդարյանն ու ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular