Չինաստանում աշակերտը ավտոբուս է գողացել և 40 րոպե քշել քաղաքում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՉինացի աշակերտը Հուանչժոուում ավտոբուս է առևանգել և երթևեկել քաղաքում 40 րոպե, մինչև նրան կանգնեցրել է ոստիկանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Չինական սոցցանցերում այսօր տարածվել է տեսանյութ, որտեղ երեխան ավտոբուս է վարում: ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նա 9-12 տարեկան տղա է:
Անցորդները նկատել են աշակերտին ավտոբուսի ղեկին հուլիսի 3-ին ցերեկը և հայտնել ոստիկանություն, սակայն ավտոբուսը կանգնեցնել հաջողվել է 40 րոպե անց միայն ավտոբուսում տեղադրված GPS սարքի օգնությամբ:
Տղան ամբողջ 40 րոպե վարել է ավտոբուսը և ոչ մի մեքենայի չի բախվել: Թե ինչպես է աշակերտին հաջողվել առևանգել ավտոբուսը, հայտնի չէ, սակայն լուսանկարներում երևում է, որ ավտոբուսի դռան մի մասը կոտրված է:
Ավտոբուսի սեփականատեր Guangzhou Yueyun Bus Co ընկերությունը հայտնել է, որ այդ տղան ավելի վաղ ձերբակալվել է բջջային հեռախոս և դրամապանակ գողանալու մեղադրանքներով:
Ոստիկանները հարցաքննել են նրան ավտոբուսի առևանգման մասին, սակայն երեխան չի պատասխանել և ձեռքերով ծածկել է դեմքը: ԶԼՄ-ները հայտնում են, որ նրան մեղադրանք չի առաջադրվել, հաշվի առնելով տարիքը: