ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԷՑ-ն 80 մլն դոլար վարկ է վերցրել. մարդիկ համոզված են, որ ընկերությունն այս վարկը մարելու է սպա­ռողների հաշվին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաս­տանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 80 մլն դոլարի չափով վարկ է վերցրել «Ասիական զարգացման բանկից»: Նշ­ված գումարով ՀԷՑ-ը մտադիր է բարե­լավել Հայաստանում էլեկտրաէներգի­այի բաշխումը և նպաստել էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլև ՀՀ քաղաքացի­ների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր՝ սպա­ռողներիս հաշվին: Տնտեսագետ Վա­հագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ընկերու­թյան նախկին տնօրենը հենց այդպես էր վարվում: «Գումարներ էր վերցնում, հետո դրանց սպասարկման ծախսերը մտցնում էր էլէներգիայի սակագնի մեջ ու դիմում էր ՀՀ հանրային ծառայու­թյունները կարգավորող հանձնաժողով ու համոզում, որ ինքը ներդրումներ կա­տարելու համար վարկ է վերցրել: Բայց իրականում դա տնտեսագիտորեն ըն­դունելի չէ, այդպիսի ներդրումներ չեն անում: Ամենայն հավանականությամբ, իրենք սեփական ֆինանսական միջոց­ներ չունեն և որոշել են այս ճանա­պարհով գնալ: Ես չեմ կարծում, որ այդ վարկը ցածր տոկոսադրույքով է, բայց հույս ունենանք, որ դա չի ազդի էլէներգիայի սակագնի վրա»,- հույս հայտնեց տնտեսագետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular