ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնգոյում նորապսակներին արգելվում է ծիծաղել և անգամ ժպտալ. հարսանեկան 12 զարմանալի սովորույթներ

ՖՈՏՈ

Հարսանեկան արարողությունն ավանդույթ է, որն ուղեկցվում է տարբեր սովորույթներով և ծեսերով: Դրանցից շատերն ընդհանուր են մի շարք երկրներում, սակայն հանդիպում են նաև չկրկնվող սովորույթներ: Տարբեր ժողովուրդների հարսանեկան ավանդույթները հաճախ զարմացնում են, երբեմն անգամ՝ վախեցնում:

1.  Գերմանացի հարսն ու փեսան 2 նոր ափսե են ջարդում հարսանիքի ընթացքում. սա արվում է չար ուժերին վռնդելու նպատակով:

2.  Շվեդները փորձում են համբուրել նորապսակներից մեկին, երբ մյուսը գնում է սանհանգույց:

3.  Կոնգոյում նորապսակներին արգելվում է ծիծաղել և անգամ ժպտալ ողջ հարսանեկան արարողության ընթացքում:

4.   Քենիայում հարսի հայրը թքում է աղջկա երեսին և կրծքին՝ ի նշան օրհնության:

5.   Մավրիտանիայում հարսնացուները հարսանիքի նախօրեին փորձում են հավաքել որքան հնարավոր է շատ կիլոգրամներ:

6.   Շոտլանդիայում հարսնացուները փորձությունների միջով են անցնում. նրանց կապում են  ծառին և որոշ ժամանակ վիրավորում, իսկ հարսնացուն պարտավոր է դիմանալ:

7.   Հարավային Սուդանում ամուսնությունը կայացած են համարում այն ժամանակ, երբ ընտանիքում առկա է 2 զավակ:

8.   Հնդկաստանում անիծված կանանց նվիրաբերում են ծառին: Միայն ծառը այրելուց հետո այդ կանայք կարող են ամուսնանալ:

9.  Ֆիջի կղզում աղջկան ամուսնության առաջարկ անելու համար տղան պետք է նրա հորը բերի կաշալոտի ատամ:

10.  Աֆրիկայի մի շարք երկրներում աղջկա մայրը նորապսակներին ուղեկցում է ննջարան:

11.  Բալիում սղոցում են նորապսակների՝  դիմացի 6 ատամները: Դրա արդյունքում նրանք զրկվում են ժանիքներից, ինչը նշանակում է, որ վերջիններս չեն պատկանում չար ոգիներին:

12.  Ռուանդայում հարսանիքից հետո կնոջը թույլատրում են մի քանի շաբաթ գիշերվա ընթացքում կծել, հարվածել, վնասել ամուսնուն: Բնակիչները հավատում են, որ այդպիսով կինն իր ողջ հետագա կյանքի ընթացքում ազատվում է չարությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular