ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի 10 ամենաթանկ օղիները (ֆոտո)

ՖՈՏՈ

10. «Alize» - 2000$

Այս օղին պատրաստվել է 2007 թվականին՝ Սուրբ Վալենտինի տոնակատարության առիթով: Խմիչքը ցուցադրվել է որպես լավագույն նվեր, որը կարելի է անել սիրելի անձնավորությանը: Շքեղ շիշը լցված է «Rose Alize» կոկտեյլով, որը կազմված է կոնյակից, ֆրանսիական օղուց, լիչիից, ելակից, վարդից, մարակույայից: Շիշը զարդարված է Սվարովսկի բյուրեղներով:

9. «Կայսերական հավաքածու» - 2400$

Օղու այս շիշն աչքի է ընկնում չափազանց գրավիչ դիզայնով. ոսկեզօծ արծիվը նստած է Ֆաբերժե ձվի վրա, որի մեջ գտնվում է խմիչքով գրաֆինը: Ընդ որում՝ Ֆաբերժեն ձեռագործ է:

8. «Մայրաքաղաքային» - 3000$

Այս օղին պատրաստված է Հիմալայան լեռների բովանցքերի մաքրագույն ջրից և ռուսական ձմեռային ցորենի հատիկներից: Շշերը ձեռագործ են, իսկ փաթեթում ներառված է սառույցը կոտրելու համար նախատեսված ոսկեզօծ դանակ:

7. «Իորդանով» - 4353$

Օղին պատրաստված է հյուսիսային Եվրոպայի հեռավոր անկյունների աղբյուրների մաքրագույն ջրով: Շիշը պատված է 14,000 Սվարովսկի բյուրեղներով:

6. «Օվալ» - 6922$

Շշի պատրաստման դիզայնն ամբողջությամբ պատկանում է «Oval Vodka» ընկերությանը: Նման էլեգանտության և տարայով օղին թողարկվում է սահմանափակ քանակությամբ: Շիշը զարդարում են 7000 Սվարովսկի քարեր, և նման բացառիկ օղին կարելի է գտնել միայն շատ բարձր կարգի գիշերային ակումբներում:

5. «Belver Bears» - 7240$

Այս անսովոր անվանումով օղին արտադրվել է Կաննի փառատոնի ժամանակ վաճառքի համար: Միայն մի քանի VIP անձանց է հաջողվել համտեսել սահմանափակ թողարկման այս թանկարժեք խմիչքը:

4. «Ռուս-Բալթիկական» - 740,000$

Այս օղին հատուկ է գնահատվում, քանի որ պատրաստվում է հին բաղադրատոմսով: Շշի արտաքին դիզայնի և դրա տարողության այս հիանալի համադրությունը հիացնում է ցանկացածին, ով գնահատում է հավերժ դասականը:

3. «Դիվա» - 1,000,000$

Ժամանակին սա աշխարհի ամենագլամուրային օղին էր: Խմիչքը ներկայացվել է որպես ամենամաքուր օղի, որն անցել է եռակի ֆիլտրում և քանկարժեք քարերով մաքրում: Օղին պատրաստված է սառույցի օգնությամբ ֆիլտրված աղբյուրի մաքրագույն ջրով: Շշի միջնամասում բազմաթիվ թանկարժեք քարեր են շարված: Գնի վրա ազդող վերջին շտրիխը ալմաստի փոշին է և կեչե փայտածուխը, որոնք օգտագործվում են նաև խմիչքի արտադրման ժամանակ:

2. Նոր «Ռուս-Բալթիկական» - 1,350,000$

Խմիչքն արտադրում է «Russo-Baltique» ավտոմոբիլային ապրանքանիշը: Տարան, որում լցված է այս թանկարժեք խմիչքը, արտացոլում է «Russo-Baltique» ապրանքանիշի ավտոմեքենայի դասական նրբագեղ դիզայնը:

1. «LeBillionaire» - 3,700,000$

Այս օղու շշի դիզայները բացառիկ դիզայնի «LeonVeres» ընկերությունն է: Օղին անցնում է թանկարժեք քարերով մաքրում, իսկ շիշը զարդարված է ավելի քան 3000 ադամանդներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular