Թուրքիան մտադիր է ավիակիր նավ կառուցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ստամբուլում MILGEM ծրագրի չորրորդ կորվետը՝ թուրքական արտադրության հետախուզական ռազմանավը ջուրն իջեցնելու արարողությանը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ ժամանակ Էրդողանն ասել է. «Թուրքիան ռազմանավեր նախագծող և կառուցող 10 երկրների շարքում է։ Մինչև 2023 թվականը Թուրքիան այլ երկրներից պաշտպանական արտադրանքի ներմուծման հարցում կախվածություն չպետք է ունենա: Ցանկացած ոլորտում ունենալու ենք սեփական ազգային նախագծերը։ Աստված հաջողի, ավիակիր նավ էլ ենք կառուցելու»։