ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիեւում գողացել են Սաակաշվիլու զրահապատ ամենագնացը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիեւում գողացել են Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլու զրահապատ Toyota Land Cruiser-ը, հայտնում է ria.ru-ն ՝ վկայակոչելով Գլխավոր դատախազությունում իր աղբյուրը:

Պարբերականի տվյալներով, մոտավորապես վեց մլն գրիվեն ( 15.5 մլն ռուբլի) արժողության ամենագնացը գողացել են Սերգո Գլոնտիի հանձնարարությամբ, որին ավելի վաղ ձերբակալել էին Ուկրաինայում: Ավտոմեքենան յուրատեսակ «գրավ» է ու կվերադառնա սեփակատիրոջը, եթե իշխանությունները մերժեն Հունգարիային քրեական հեղինակությանը նրան արտահանձնելու հարցում ու կալանքից ազատ արձակեն Գլոնտիին:

Բուդապեշտը կասկածում է Գլոնտիին՝ ապօրինի ձեւով Հունգարիայի քաղաքացիություն ստանալու նպատակով խաբեության մեջ, պարզաբանում է պարբերականը:

Նշում են, որ Սաակաշվիլին հրապարակային միջոցառումներին սովորաբար ժամանում է ոչ թանկարժեք մեքենայով:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ղեկավարում է Օդեսայի շրջանը անցած տարվա մայիսից: Սկսելով իր պաշտոնավարությունը՝ քաղաքական գործիչը օդեսացիներին վստահեցրել էր, որ գիտի, թե ինչպես հաղթի կոռուպցիան ու փոխի իրավապահ մարմինների գործունեության ոճը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular