ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միխեիլ Սաակաշվիլին դահլիճից վռնդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչին (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Շրջանի տնտեսական զարգացման խորհրդի նիստի դահլիճից վռնդել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչին, գրում է Корреспондент-ը։

Ինչպես նշվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում՝ նա ուժային կառույցի ներկայացուցչին խնդրել է հեռանալ, քանի որ անձամբ ՈւԱԾ նահանգային վարչության ղեկավարն արհամարհել է նիստը, որտեղ քննարկվել են պետական մարմինների կողմից բիզնեսի և քաղաքացիների ճնշման հարցերը։

Երբ գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Սերգեյ Բատրակովը չի կարողացել ներկա գտնվել խորհրդի նիստին, Սաակաշվիլին բարկացել է։

«Ես չեմ հանդուրժի նման անտարբեր վերաբերմունք ՈւԱԾ-ի կողմից, դուք հիմարությամբ եք զբաղվում։ Բատրակովը պետք է այստեղ լիներ, ո՞վ է նա, որ համարձակվում է բոյկոտել մեզ, թող անմիջապես գա այստեղ»,- ասել է Սաակաշվիլին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular