Հայկական կողմը կրակ է բացել հակառակորդի ձեռնարկած հարձակումներից հետո. ՊԲ-ն տեսանյութ և ձայնագրություն է հրապարակել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ և ձայնագրություն է տարածել, որոնցում երևում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ:
Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:
Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»: Ավելի վաղ ԱՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Արցախի ՊԲ-ն դիմել էր պատասխան գործողությունների, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ էր կրել: