ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում էի Ծաղկաձոր գնալ, բայց գումարս չհերիքեց, գնացի Դուբայ». «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսպիսի գրառում էր կատարել՝ «Ուզում էի Ծաղկաձոր գնալ, բայց գումարս չհերիքեց, գնացի Դուբայ»։ Մի օգտատեր էլ հաշվարկել էր ու պարզել, որ Ջերմուկում հանգստանալու համար իր ընտանեկան բյուջեից կպահանջվի 2016 դոլար։ Այս գումարը պետք է վճարեին Ջերմուկում երկու մեծի և մեկ երեխայի 14-օրյա հանգստի համար։ Նույն օգտատերը, սակայն, ներկայացրել էր արտերկրում հանգստանալու տարբերակ՝ Հունաստանում երկու մեծի և մեկ երեխայի 14-օրյա հանգիստ արժե (ավիատոմսը ներառյալ) 2500 դոլար։

Տուրիզմի ամեն սեզոնին այս խնդիրը մեր երկրում առաջանում է։ Եվ շատ դեպքերում նախապատվությունը տրվում է օտարերկրյա հանգստավայրերին, որոնք շատ ավելի մատչելի հանգիստ են առաջարկում, քան Դիլիջանի, Ծաղկաձորի, Սևանի, Ջերմուկի, Ստեփանավանի և այլ տեղական հանգստավայրերի հյուրանոցներն ու հանգստյան տները, հետևաբար մեր երկրից գումարները հոսում են օտարերկրյա հանգստավայրեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular