ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սանիտարական անձնագիր չունեցող մեքենայով հաց և միս առաքողները կտուգանվեն 100-300 հազար դրամ. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եթե սեպտեմբերի 1-ից հե­տո հաց և միս առաքող տնտեսավարողները դա չիրականացնեն մասնագիտաց­ված ավտոմեքենաներով, որոնք ունեն սանիտարական անձնագիր, կենթարկ­վեն վարչական տույժի:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգու­թյան պետական ծառայության իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը մեր զրույ­ցում պարզաբանեց, որ տուգանքի չափը կազմում է 100-300 հազար դրամ: Իսկ տվյալ անձնագիրը ձեռք բերելու համար նախատես­ված ժամկետում տնտեսվարողն իրավունք չի ունենա առաքում իրականացնել:

««Սննդամթերքի անվտանգու­թյան մասին» օրենքով սահման­ված է, որ սննդամթերքի փոխադրու­մը պետք է իրականացվի տվյալ ոլորտի օրենսդրությամբ սահման­ված պահանջներին համապա­տասխանող փոխադրամիջոցնե­րով: Սա ինտերակտիվ նորմ է, որը տարածվում է սննդամթերք տեղա­փոխող բոլոր տնտեսավարող սուբ­յեկտների վրա: Որպեսզի այս նորմը կատարվի, օրենքը ևս մի պահանջ է դրել, որ տեղափոխող փոխադրա­միջոցների համար տրվում է սանի­տարական անձնագիր: Մենք ար­դեն սահմանել ենք տրամադրման կարգը, կա նաև ժամանակացույցը. ըստ ոլորտների երբվանից սկ­սած պետք է փոխադրամիջոցները սանիտարական անձնագրեր ունենան»,- ասաց վարչության պետը: Նա վստահեցնում է, թե պետու­թյունը հայացքը չի ուղղել միայն սննդամթերքի տեղափոխման խնդրին՝ անտեսելով այդ նույն սննդամ­թերքի արտադրման պայմանները:

Հայտնի է, որ օրինակ հացաբուլկե­ղենը շատ դեպքերում արտադրվում է կասկածելի պայմաններում՝ հա­մապատասխան բժշկական հե­տազոտություններ չանցած անձանց կողմից: «Շեշտը ամեն ինչի վրա է դրվում: Խնդրով զբաղվում ենք բոլոր առումներով: Կոնկրետ մեր քննարկման առարկան վերա­բերում է սանիտարական անձնագ­րին, որը տրվում է սննդամթերք տե­ղափոխող տրանսպորտային մի­ջոցներին: Մենք ունենք ստուգման գործիք, դիտարկման գործիք, վե­րահսկողության տարբեր գործիք­ներ ունենք, որոնց միջոցով վերահս­կում ենք մեր տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը»,- ասաց ՍԱՊԾ պաշտոնյան:

Արմեն Հակոբյանի տվյալներով՝ Հայաստանում գործում է հաց արտադրող մոտ 700 կազմակերպու­թյուն: Թե դրանցից քանիսն է հա­մապատասխանում ներկայիս օրենսդրական պահանջներին, նա տեղեկություն չուներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular