ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժեղ անհատականության 7 նշան

ՖՈՏՈ

1. Դուք չեք բղավում եւ ձեզ նյարդայնացնելը հեշտ չէ

Նույնիսկ սթրեսի պայմաններում դուք նախընտրում եք պահպանել հանգստությունը եւ փորձում վերահսկել իրավիճակը: Դուք զգում եք, որ ձայնը բարձրացնելով` նվաստացնում եք ձեզ:

2. Դուք բաց եք փոխադարձ կապի համար

Դուք չեք վախենում սեփական կարծիքը հայտնել: Եվ չեք վախենում լսել ուրիշների կարծիքը կամ արձագանքները, կարեւոր չէ` դրանք դրական են, թե բացասական: Դուք ամեն կերպ ողջունում եք դրանք, որովհետե այդպես կարող եք սովորել:

3. Դուք ներողություն եք խնդրում, երբ դա անհրաժեշտ է

Դուք գիտեք, թե երբ եք սխալ թույլ տվել եւ ներողություն եք խնդրում` շատ չանհանգստանալով հիմար տեսք ունենալու մասին: Դուք հասկանում եք, որ ներողություն խնդրելով` ավելի նշանակալի եք դառնում:

4. Դուք հարմարվում եք, որ ավելի լավը դառնաք

Հոգեբանորեն ուժեղ մարդ լինելով` դուք հարմարվում եք, որ, ի վերջո, փոխվեք: Դուք հասկանում եք, որ փոփոխությունը լավ բան է, ինչ վիճակում էլ լինեք:

5. Դուք հակված չեք մակերեսայնորեն մտածել

Դուք ոչ միայն իրերը տեսնում եք այնպիսին, ինչպիսին կան, դուք դրանք խորապես ուսումնասիրում եք եւ մանրամասնորեն ամեն ինչ պարզում՝ եզրակացություններ անելուց առաջ:

6. Դուք շրջապատից ոչինչ չեք ակնկալում

Եթե դուք ինչ-որ մեկի համար լավ բան եք արել, ոչինչ մի սպասեք ի պատասխան: Որովհետեւ դուք միշտ ինքնազոհ մարդ եք եղել:

7. Դուք գիտեք՝ ինչպես սահմաններ դնել

Դուք ուրիշներին թույլ չեք տալիս խախտել ձեր ստեղծած սահմանները եւ քաղաքավարի, բայց հաստատակամ զգացնել եք տալիս դրանց մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular