Նավթի գները նվազել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են։
Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,19%-ով՝ կազմելով 46,98 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,24%-ով՝ հասնելով բարելի համար 49,53 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: