10 բնական միջոց՝ թուլացած ու ծերացած մաշկը ձգելու և երիտասարդացնելու համար
ՖՈՏՈՅուրաքանչյուր տարիք ունի իր առավելություններն ու թերությունները: Մի կողմից տարիները մարդկանց փորձ են տալիս, իսկ մյուս կողմից՝ փոխում են արտաքնապես: Տարիքային տհաճ փոփոխություններից մեկը մաշկի թուլացումն է, սակայն պարզվում է՝ կան մեթոդներ, որոնք օգնում են տնային պայմաններում ձգել մաշկն ու պահպանել դրա թարմությունն ու առաձգականությունը:
1. Ավոկադո և ընկուզեղեն
Սննդամթերքի այս տեսակները հարուստ են վիտամին E-ով, որը պարզապես հրաշքներ է գործում: Այն օգնում է օրգանիզմին արտադրել կնճիռները հարթեցնող կոլագեն: Որպես մաշկը հարթեցնող միջոց գիտնականները խորհուրդ են տալիս ավոկադոյով ու ձիթապտղի յուղով դիմակ օգտագործել:
2. Վարսակ, մեղր և ձվի սպիտակուց
Այս բաղադրիչներով կարելի է ստանալ հիանալի հակատարիքային դիմակ դեմքի, պարանոց և լանջաբացվածքի հատվածի մաշկի համար: Այն պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ, լավ խառնել, այնուհետև մաշկը մերսելով քսել այն դեմքին, թողնել 20-30 րոպե և լվացվել գոլ ջրով: Էլ ավելի լավ արդյունք ստանալու համար պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է մաշկը ցողել սառը ջրով:
3. Ձիթապտղի յուղով մերսում
Ձիթայուղով մերսումը իտալուհիների սիրելի պրոցեդուրաներից է: Ամեն երեկո դեմքի ու մարմնի մաշկը ձիթայուղով մերսելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ շաբաթ անց:
4. Նարինջ ու բրոկոլի
Նարինջն ու բրոկոլին հարուստ են վիտամին C-ով, որը հզոր հակաօքսիդանտ է: Բացի այդ, այն պարունակում է նաև մի շարք այլ վիտամիններ, որոնք նպաստում են օրգանիզմում կոլագենի արտադրմանը:
5. Ձվի սպիտակուց
Հասարակ սպիտակուցը կարելի է քսել մաշկին՝ այն խոնավեցնելու և սնուցելու համար: Սա այն բաղադրիչն է, որը կոսմետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար: Պարզապես հարկավոր է սպիտակուցը հարել, մինչև դառնա սպիտակ փրփուր, քսել այն մաշկին, թողնել կես ժամ և լվացվել սառը ջրով: Ավելի լավ արդյունք ստանալու համար նման դիմակը կարելի է օգտագործել օրական երկու անգամ:
6. Կիտրոն
Կիտրոնի հյութը նույնպես կարելի է քսել մաշկին: Այն ոչ միայն ձգում է մաշկը, այլև գունաբացում է տարիքային պիգմենտային հետքերը: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել ամեն օր: Պարզապես հարկավոր է քսել կիտրոնի հյութը մաշկին, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով:
7. Տոմատի հյութ
Տոմատի հյութով դիմակներն ու մերսումը շատ օգտակար են ամբողջ մարմնի համար: Տոմատի հյութն այնքան օգտակար է, որ կորեացի կոսմետոլոգները հաճախ օգտագործում են այն որպես մաշկի խնամքի համար նախատեսված տարբեր կոսմետիկ միջոցների ակտիվ բաղադրիչ: Մաշկի թարմությունը պահպանելու համար հարկավոր է քսել այն մաշկին, 5 րոպե մերսել, այնուհետև թողնել, մինչը հյութը չորանա: Այս ընթացքում մաշկը կներծծի անհրաժեշտ օգտակար նյութերը, որից հետո կարելի է լվացվել կամ ցնցուղ ընդունել:
8. Հալվե և վարունգ
Խոնավության կորուստն ու չորացումը բացասաբար են ազդում մաշկի վրա, ուստի հարկավոր է պարբերաբար խոնավեցնել մաշկը: Մաշկի խոնավեցման համար հիանալի միջոց կարող են լինել վարունգով կամ հալվեի հյութով դիմակները: Շատերը նույնիսկ հալվեի հյութով կոկտեյլներ են խմում: Նմանատիպ օգտակար կոկտեյլ պատրաստելու ամենապարզ եղանակը 1 ճ.գ. հալվեի հյութն ու 1 ճ.գ. կիտրոնի հյութը մի բաժակ ջրին խառնելն ու ստացված խառնուրդն առավոտյան դատարկ ստամոքսին խմելն է: Սակայն հարկ է հիշել, որ այս կոկտեյլի ընդունումից հետո հարկավոր է մեկ ժամ ոչինչ չուտել ու չխմել:
9. Բանան
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ինչի շնորհիվ բանանով դիմակը հիանալի բուժիչ միջոց է ծերացող մաշկի համար: Բանանով դիմակների բաղադրատոմսերը բազմաթիվ են, սակայն նույնիսկ հասարակ բանանի խյուսը 15 րոպե մաշկին քսելու դեպքում կօգնի զգալիորեն բարելավել դրա գույնն ու տուրգորը և տոնուս կհաղորդի:
10. Վարժություններ
Վարժությունները կարող են նախատեսված լինել ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի համար: Դեմքի համար նախատեսված վարժությունները շտկում են դեմքի ձևը՝ կանխելով մաշկի թուլացումն ու կախվածությունը, իսկ մարմինը մարզող վարժությունները կօգնեն պահպանել մկանների առաձգականությունը, հոդերի շարժունությունն ու մարմնի երիտասարդությունը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am