Ծնվել է դերասան Արտաշես Մխիթարյանի առաջնեկը
ՖՈՏՈLife.Tert.am/Երեկ` հուլիսի 4–ին, լույս աշխարհ է եկել դերասան Արտաշես Մխիթարյանի առաջնեկը։ Երջանիկ հայրիկը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց հայր դառնալու լուրն ու նշեց, որ կինն իրեն որդի է պարգևել։
Մեր զրույցի պահին դերասանը ծննդատանն էր՝ վայելում էր կնոջ` Մարիամի և փոքրիկի ներկայությունը։ Արտաշեսը խոստացավ հարցազրույց տալ մի փոքր ուշ։
Դրամատիկական թատրոնի դերասանն ամուսնացել է նախորդ տարվա օգոստոսին, սակայն նրա անձնական կյանքի փոփոխության մասին լուրը հայտնի դարձավ միայն այս գարնանը։