ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա բաղադրատոմս. Ռուլետ կաթնաշոռային կրեմով

ՖՈՏՈ

Բաղադրիչներ

 

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք կակաչի սերմով շերտը: Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք և սպիտակուցները հարում, մինչև պինդ փրփուրի վերածվելը: Ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Հետո ավելացնում ենք դեղնուցներն ու հարիչի ամենաթույլ արագությամբ թեթևակի խառնում (կարող ենք դեղնուցները հատ հատ լցնել ու խառնել ձեռքի հարիչով): Լցնում ենք ալյուրն ու գդալով խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր: Հետո արդեն լցնում ենք կակաչի սերմերը: Եթե սերմերը խոշոր են, բլենդերով մանրացնում ենք, խառնում ենք, և խմորն արդեն պատրաստ է:
    24 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և խմորը լցնում մեջը: Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով և հետևում, որ խմորը շատ չչորանա:
    Բիսկվիթը սրբիչով փաթաթելու կարիք չկա, քանի որ սառելուց հետո էլ փափուկ է մնում:
    tort-orbita-4
  2. Պատրաստում ենք կրեմը: Բոլոր բաղադրիչները հարիչով հարում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված, ավելացնում ենք 400 գր մասկարպոնեն և լավ հարում ենք: Զանգվածը մի քիչ խտանում է:
    rulet-katnashorayin-kremov-9
  3. Այժմ սկսում ենք հավաքել: Բիսկվիթի վրա կրեմ ենք քսում, շարում բալի կոմպոտի հատիկներ:
    rulet-katnashorayin-kremov-2
  4. Փաթաթում ենք:
    rulet-katnashorayin-kremov-3
  5. Վրան շաքարի փոշի ենք ցանում ու տեղափոխում սառնարան: Կրեմը սառնարանում մի քիչ պնդանում է, բայց միևնույնն է, փափուկ է մնում:
    rulet-katnashorayin-kremov-4
  6. Կտրատում ենք ու մատուցում:
    rulet-katnashorayin-kremov-6
  7. Ահա և վերջ:
    rulet-katnashorayin-kremov-5
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular