ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինոերաժշտությունը լրիվ այլ աշխարհ է. Սերժ Թանկյան

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երկար տարիներ հաղթահարել եմ կինոֆիլմերի երաժշտությամբ զբաղվելու ցանկությունս:  Երկար ժամանակ ինձ հարկավոր եղավ, որպեսզի դառնամ փորձառու այդ գործի համար: Դա լրիվ այլ աշխարհ է»,- Լենտա.ռու կայքին տված հարցազրուցում ասել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down-ի անդամ Սերժ Թանկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս որոշեցիք երաժշտություն գրել ֆիլմերի համար:

Նա նշել է, որ վերջին 7-8 տարին ցանկացել է զբաղվել հենց կինոերաժշտությամբ, առաջին  փորձը եղել է «1915» ֆիլմը, այնուհետև՝ «Վերջին բնակիչը», «Կոլովրատի մասին լեգենդը»:

«Ես երաժշտություն եմ գրել «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի համար: Այն Ջո Բերլինգերի՝  շատ ուժեղ վավերագրական ֆիլմն է Հայոց ցեղասխանության մասին: Պրեմիերան կայացել է անցած ապրիլին»,- ասել է Ս. Թանկյանը:  

Երգիչը նաև հայտնել է, որ վերջին յոթ ամիսն աշխատում է երկու ֆիլմի վրա, ցանկանում է, որ ավելի շատ լինեն աշխատանքները. «Ես զգում եմ, որ հիմա այն իմ գլխավոր ուղղությունն է որպես արտիստ: Այն ինձ ուսումնասիրության համար նոր տարածք է տալիս, հետազոտելու նոր նյութեր, նոր երաժշտություն»:

Հարցին, թե ի՞նչն է ձեզ համար առավել կարևոր կինոերաժշտությունում, Սերժ Թանկյանն ասել է. «Գլխավորն այն է, թե ինչ է պահանջում ֆիլմը: Այն, ինչ ես եմ ուզում, տվյալ դեպքում կարևոր չէ: Այսինքն կարևոր է, բայց մինչև որոշակի աստիճան. քո յուրօրինակությունն արժեքավոր է այնքանով, որքանով օգտակար է ֆիլմին: Ինձ համար իդեալական է լինել բազմազան: Նույնն է նաև ալբոմների դեպքերում, որոնք ես ձայնագրում եմ: Ըստ էության, ես ուղղակի շարունակում եմ անել այն, ինչ կանեի, ուղղակի այժմ անում եմ  ֆիլմերի համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular