ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ ներկել մազերը. Խորհուրդներ կանանց

ՖՈՏՈ
Յուրաքանչյուր կնոջ վաղ թե ուշ սկսում է անհանգստացնել այն հարցը, թե որքան հաճախ է անհրաժեշտ ներկել մազերը, որպեսզի միաժամանակ պահպանվի մազերի որակն ու գեղեցիկ տեսք հաղորդվի վերջիններիս, ինչպես նաև լինի անվտանգ: 
 
Կարող ենք պնդել, որ գործնականում յուրաքանչյուր կին առնչվում է մազերը ներկելու խնդրի հետ, իսկ վերջինս քիմիական ներգործություն է ոչ միայն մազերի, այլև գլխի մաշկի վրա: Հետևաբար, անհրաժեշտ է խուսափել քիմիական նյութերի ավելորդ ազդեցությունից: Մազերի ներկերը պարունակում են այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսիք են ամոնյակը և ջրածնի պերօքսիդը: Ներկերի տարբերությունն էլ հենց բխում է նշված նյութերի քանակությունից վերջիններիս բաղադրության մեջ: Մազերի ներկերի առաջին խումբը դիմացկուն ներկերն են, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ ամոնյակ կամ ջրածնի պերօքսիդ և այս խմբի ներկերը  խորհուրդ է տրվում օգտագործել երկու ամիսը մեկ անգամից ոչ հաճախ: 
 
Երկրորդ խումբը պակաս կայուն երանգավորող ներկերն են` ջրածնի պերօքսիդի ցածր պարունակությամբ: Այս խմբի ներկերը կարելի է օգտագործել ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ: Վերջին խումը երանգավորող շամպուններն են: Այստեղ ևս ամոնյակ պարունակվում է, սակայն ոչ մեծ քանակությամբ: Այս ներկերը կարելի է օգտագործել երկու շաբաթը մեկ, սակայն` ոչ ավելի հաճախ:
 
Բացի այդ մազերը ներկելիս անհրաժեշտ է խստորեն հետևել օգտագործման ցուցումներին,  նախատեսվածից ավել ներկը չպահել մազերի վրա, ներկել միայն արմատները և գույնի վերականգնման համար օգտագործել երանգավորող շամպուններ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular