Ճապոնական տիկնիկ հիշեցնող աղջիկը պայթեցրել է համացանցը (ֆոտոշարք)
ՖՈՏՈՀակառակ սեռին գրավելու նպատակով կանայք դիմում են տարատեսակ զոհողությունների: Վաղ մանկությունից կանայք օժտված են ստանդարտ գեղեցկությամբ՝ երկար ոտքեր, բարակ իրան, կատարյալ կուրծք: Այս բոլոր առանձնահատկությունները խտացված են հայտնի Barbie տիկնիկի պատկերի մեջ: Բոլորս էլ գիտենք, որ այս իդեալական կանացի գեղեցկությունը չափազանցված է: Սակայն աշխարհում գտնվել են մարդիկ, ովքեր, դիմելով մարմնի ձևափոխության, ձեռք են բերել այդպիսի «տիկնիկի» իդեալական գեղեցկություն: Այսպիսի «տիկնիկներից» է, օրինակ, Դակոտա Ռոուզը:
Իր՝ ճապոնական տիկնիկ հիշեցնող արտաքինով՝ ամերիկացի աղջիկը Չինաստանում պայթեցրել է ամբողջ համացանցը: Սոցիալական ցանցերում նա հայտնի է Կոտակոտի մականունով: Նրա նկարները հրապարակելուց հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին բացահայտել, թե ինչ հնարքներով է աղջիկը Photoshop օգտագործել, սակայն ոչ մեկին չհաջողվեց ապացուցել դա: Չինաստանի և Ճապոնիայի երիտասարդները՝ օգտվում են Դակոտայի դիմահարդարման խորհուրդներից, սակայն մինչև այժմ չեն համակերպվում կենդանի տիկնիկի գոյության հետ: