ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենօրյա ցնցուղ. Ինչպե՞ս է պետք ճիշտ ցնցուղ ընդունել

ՖՈՏՈ

Մարդկանց մեծամասնությունը օրական գոնե մեկ անգամ ցնցուղ է ընդունում: Այս սովորությունը թվում է, թե գովելի է, սակայն փորձագետները նշում են, որ չպետք է ամեն օր ցնցուղ ընդունել` հատկապես ձմռանը:

Սան Դիեգոյի բժշկական համալսարանը կատարել է հետաքրքիր հետազոտություն: Փորձագետների թիմը պնդում է, որ ամենօրյա ցնցուղը վնասակար է մաշկի համար: Սա հատկապես ճշմարիտ է ձմռանը:

Ձմռանը մաշկն ավելի զգայուն է, չոր և ենթարկվում է բազմաթիվ խանգարումների, որոնք ամռանը չեն լինում: Հնարավոր է, նկատել եք, որ ձմռանը ձեռքերի մաշկը չափազանց վնասվում է: Այս նույնը տեղի է ունենում ամբողջ մաշկի հետ: Ինչպես նշում է բժիշկ Կառլոսը, շատ կարևոր է, թե ինչպես ենք ցնցուղ ընդունում:

Կարևոր է չօգտագործել շատ տաք ջուր, որը հաճախ ցանկալի և հաճելի է ձմռանը, սակայն այն շատ վնասակար է: Շատ կարևոր է օճառել մարմնի «կարևորագույն» հատվածները, ինչպիսիք են թևատակերը, ոտքերը, ինտիմ հատվածները: Մաշկը վերականգնվում և մաքրվում է ինքն իրեն և կարիք չկա շատ օճառելու:

Այնուամենայնիվ, եթե չեք կարող հրաժարվել տաք ջրից և շատ օճառելուց, ապա ցնցուղից հետո անպայման պետք է օգտագործեք մարմնի լոսյոն: Շատ կարևոր է մաշկը սնուցել և խոնավեցնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular