ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում անսարք շարժասանդուղքի պատճառով կին է զոհվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Չինաստանի Ցզինչժոու քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, որտեղ անսարք շարժասանդուղքը դարձել է երիտասարդ կնոջ մահվան պատճառ:

Կինը երեխայի ձեռքից բռնած բարձրանալիս է եղել շարժասանդուղքով և գրեթե հասել է 2-րդ հարկին, երբ նրա ոտքերի տակից մետաղական հատակը փլվել է: Չինուհին, մայրական բնազդով ուղղորդված, կարողացել է փրկել երեխային`նրան հրելով իրենից դեպի մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած առևտրի կենտրոնի աշխատողները, սակայն վերջիններիս չի հաջողվել փրկել նաև կնոջ կյանքը, ում ներս է քաշել պտտվող շարժասանդուղքը:

Կնոջը մետաղական մեխանիզմի ճիրաններից հնարավոր է եղել ազատել միայն 3 ժամ հետո, սակայն մինչև այդ նա արդեն մահացած է եղել բազմաթիվ վնասվածքներից ու արյան կորստից: 

Արևտրի կենտրոնի ղեկավարությունը հրաժարվել է բացատրություն տալ տեղի ունեցածի կապակցությամբ: Դեպքի առթիվ իրավապահները նախաքննություն են իրականացնում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular