7 վատ սովորություններ, որ մարդիկ անում են ուտելուց հետո
ՖՈՏՈՈւտելուց հետո մարդու կատարած որոշակի գործողությունները կարող է վատ ազդեցություն ունենալ առողջության վրա:
1. Ուտելուց հետո ծխելը
Շատ մարդիկ ուտելուց հետո սիրում են ծխել՝ առանց իմանալու, որ ուտելուց հետո 1 ծխախոտն ունենաւոմ է 10 ծխախոտի ազդեցություն:
2. Միրգը՝ ճաշելուց անմիջապես հետո
Միրգը հեշտությամբ մարսվում է, սակայն ճաշելուց հետո միրգ ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ այս դեպքում այն ավելի երկար է մնում ստամոսքում և կարող է հանգեցնել գազերի և տոքսինների առաջացման, որոնք էլ կարող են նպաստել ցելյուլիտի առաջացմանը: Միրգը խորհուրդ է տրվում օգտագործել դատարկ ստամոքսին, ուտելուց 2 ժամ առաջ կամ հետո:
3. Ուտելուց հետո թեյ խմելը
Սա լավ սովորություն չէ, քանի որ թեյը պարունակում է կոֆեին, որը միավորվելով երկաթի հետ դանդաղեցնում է մարսողության ընթացքը:
4. Ուտելուց հետո լողալը
Ուտելուց անմիջապես հետո լողալ կամ ցնուղ ընդունել խորհուրդ չի տրվում, քանի որ ջուրն արագացնում է արյան շրջանառությունն ամբողջ մարմնում: Ուտելուց հետո, սակայն, արյունը մեծ հոսքով գնում է դեպի ստամոքս, որտեղ էլ տեղի է ունենում մարսողությունը:
5. Իրանի վարժություններ՝ ուտելուց հետո
Ուտելուց հետո իրանի վարժություններ կատարելը կարող է դանդաղեցնել մարսողությունը և ունենալ ճիշտ հակառակ ազդեցություն:
6. Ֆիզիկական ակտիվություն
Ֆիզիկական ակտիվությունը ուտելուց հետո կանխում է սննդարար նյութերի կլանումը: Փոխարենը, կարելի է ուղղակի քայլել:
7. Ուտելուց հետո քնելը
Քնելու ընթացքում մարմնի բոլոր գործառույթները ուղեղի հետ միասին քնում են: Բացի այդ, պառկած դիրքը խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է փոխել մարսողությունը և ստամոքսահյութերը չեն կարողանա կատարել իրենց աշխատանքը: Այն կարող է առաջացնել ստամոսքի խանգարումների: