ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օբաման զանգահարել է Պուտինին. շոշափվել է նաև Ղարաբաղի հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն: Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են իրադրությունը Սիրիայում և կարևորել ՄԱԿի հովանու ներքո բանակցային գհործընթացի վերսկսումը, որը կնպաստի հակամարտության կարգավորմանը:

Շոշափվել է նաև Ղարաբաղի հարցը. Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև Պուտինի նախաձեռնությամբ անկացված եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում` հունիսի 20-ին, նշում է աղբյուրը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular